ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգի Յուրեկա քաղաքում բացված ցուցահանդեսից գողացել են ոսկու բնակտորներ` 3 մլն դոլար արժողությամբ: Դրանք պատմական մեծ արժեք ունեն, քանի որ ոսկու տենդի ժամանակներին (1848-1855) են պատկանում:
Ինչպես փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ցուցահանդեսը կազմակերպվել է տեղական դատարանի շենքում: Գիշերն այնտեղ երկու չարագործներ են ներխուժել, ովքեր գողացել են առավել արժեքավոր ցուցանմուշները: Ազդանշանային համակարգը չի գործել:




























