Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն  բյուրոն եւ Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազությունն իրականացնում են քննչական գործողություններ (խուզարկություններ) Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի գրասենյակում։ Այս մասին տեղեկացրել է «Украинская правда»-ն։

Նշվել է, որ քննչական գործողություններն արտոնվել եւ իրականացվում են հետաքննության շրջանակում։

Կառավարական թաղամասի տարածքում են գտնվում Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն  բյուրոյի եւ Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազության 10 աշխատակիցներ։

Հակակոռուպցիոն մարմինները խոստացել են ավելի ուշ ներկայացնել մանրամասները։