Աշխարհի ամենածեր կինը փետրվարի 2-ին 127 տարեկան է դարձել: Հաղորդվում է որ Կուբայի քաղաքացուհի Խուանա Բատիստա դե լա Կանդելարիա Ռոդրիգեսին, ով ծնվել է 1885 թ-ին, շնորհավորելու է եկել նրա 82-ամյա կրտսեր որդին, ինչպես նաեւ 15 ծոռները:
Նշվում է, որ կինն ունեցել է 13 քույրեր ու եղբայրներ: Ծնողները նույնպես երկարակյաց են եղել. մայրը մահացել է 100, հայրը`96 տարեկանում:
Վերջին տարիներին Խուանան տեսողության հետ կապված խնդիրներ ունի: Կուբայի իշխանությունները կարծում են, որ հենց Ռոդրիգեսն է աշխարհի ամենատարեց մարդը:




























