Ես էդ մարդուն որպես նոր կաթողիկոս չեմ տեսնում։ Այսօր՝ նոյեմբերի 28–ին, լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահը՝ խոսելով Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի մասին։

«Նա եկեղեցու ամենաազդեցիկ պաշտոնյաներից մեկն է։ Պարոն Կճոյանի հետ կապված ոչ մի բանակցության մեջ չենք, նա գործող պաշտոնյա է, իր կարծիքն է հայտնել, ողջունում եմ նրա եւ մյուսները գործողությունները եւ հաջողություն եմ մաղթում»,– ասել է Սիմոնյանը։