Ռուսաստանը շահագրգռված է ուկրաինական կարգավորման հաջողությամբ և լրատվամիջոցների միջոցով որևէ քննարկում չի վարելու, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Պեսկովը։
«Մենք արդեն ասել ենք, որ գործընթացի հաջողության համար, իսկ մենք շահագրգռված ենք հաջողությամբ, մենք մտադիր չենք այդ քննարկումներն անցկացնել մեգաֆոնի ռեժիմով։ Մենք մտադիր չենք լրատվամիջոցների միջոցով որևէ քննարկում անցկացնել»,- ըստ РИА Новости-ի՝ ընդգծել է Պեսկովը։





























