Դեկտեմբերի 1-ին կայացել է Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:

Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ու դեկտեմբերի 2-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:

Խորհրդի որոշմամբ՝ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման տևողությունը սահմանվել է մինչև երեք ժամ:

Սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 27 հարց: