ՀՀ քաղաքացիները կկարողանան շարունակել աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով: Համապատասխան որոշումն ընդունել է Լեհաստանի աշխատանքի, ընտանիքի և սոցիալական քաղաքականության նախարարը։
Մասնավորապես, ՀՀ քաղաքացիները կկարողանան աշխատել Լեհաստանում հայտարարագրի հիման վրա, որը նրանց հնարավորություն է տալիս վիզայի հրավեր և ժամանակավոր բնակության թույլտվություն ստանալ, ինչպես նաև երկու տարի անընդմեջ ոչ սեզոնային աշխատանքի տեղավորվել։
Նույն իրավունքը կունենան նաև Բելառուսի, Մոլդովայի և Ուկրաինայի քաղաքացիները։
Ընդ որում, ըստ նոր որոշման, Վրաստանի քաղաքացիները դեկտեմբերի 1-ից կզրկվեն այդ արտոնությունից։





























