Իջեւանում վագոն-տնակն այրվել է 14-ամյա դեռահասի մեղքով:

Դեռեւս 2011 թ. դեկտեմբերի 23-ին, ոստիկանության  Իջեւանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Իջեւան քաղաքի Բլբուլյան փողոցի թիվ 90 շենքի մոտ վագոն-տնակ է այրվում:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ այրվում է Ալբերտ Բ.-ին պատկանող վագոն-տնակը:

Հրդեհը մարվել էր նույն օրը, ժամը 16.05-ին, մարտական մեկ հաշվարկի ուժերով:

Փետրվարի 2-ին Տավուշի մարզային հրդեհային տեսչությունից ոստիկանության  Իջեւանի բաժնում նյութեր են ստացվել, որ հրդեհը բռնկվել է 14-ամյա Մանվել Մ.-ի կողմից ճայթիչի հետ անզգույշ վարվելու հետեւանքով առաջացած կրակից:

Հրդեհի հետեւանքով Ալբերտ Բ.-ին պատճառվել է 200.000 դրամ նյութական վնաս:

Կատարվում է հետաքննություն: