Այսօր ընդունեցինք ԵՄ-ՀՀ գործընկերության նոր ռազմավարական օրակարգ։ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը գրել է սոցիալական ցանցերում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո։

«Սա մեր ընդհանուր ձգտումն է ավելի սերտ համագործակցության բազմաթիվ ոլորտներում՝ օրենքի գերակայությունից և տնտեսությունից մինչև վիզային ռեժիմի ազատականացման և անվտանգության հարցերում համագործակցություն։

Ես ուրախ եմ նաև հայտարարել 15 միլիոն եվրոյի հատկացման մասին՝ խաղաղությանն աջակցելու և Հայաստանի դիմադրողականությունն ամրապնդելու համար»,- գրել է նա։