ԱՄՆ նախագահի խորհրդականներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո կբանակցեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, սոցիալական ցանցերում հայտնել է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը։
«Թրամփի նախագահի խորհրդականներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները Կրեմլում հանդիպում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Մոսկվայից նրանք, ինչպես սպասվում է, կմեկնեն եվրոպական երկիր և կհանդիպեն Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ»,- նշել է լրագրողը։
Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ուիթքոֆը և Քուշները արդեն ժամանել են Կրեմլ՝ Ռուսաստանի նախագահի հետ բանակցությունների համար։





























