Կրեմլում վերսկսվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի միջև բանակցությունները, հաղորդում է «Коммерсантъ»-ը։
Արդեն ավելի քան չորս ժամ ընթացող հանդիպումն ընդհատվել էր կարճատև ընդմիջման համար։ Ամերիկյան կողմից բանակցություններին մասնակցում է նաև նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, կողմերը քննարկում են Վաշինգտոնի և Կիևի միջև խորհրդակցություններից հետո մշակված ամերիկյան խաղաղության ծրագիրը։
Սա պարոն Ուիթքոֆի վեցերորդ այցն է Մոսկվա՝ Թրամփի վարչակազմում պաշտոնը ստանձնելուց ի վեր։





























