Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆի միջև Կրեմլում բանակցություններն ավարտվել են, հաղորդում է «Կոմերսանտը»։

Հանդիպումը տևել է գրեթե հինգ ժամ։

Լրագրողներին հրավիրել են զրուցելու Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի հետ, ով նույնպես մասնակցել է քննարկմանը։ Կողմերը քննարկել են Վաշինգտոնի և Կիևի միջև խորհրդակցություններից հետո մշակված ամերիկյան խաղաղության ծրագիրը։

Սա Ուիտկոֆի վեցերորդ այցն է Մոսկվա Դոնալդ Թրամփի վարչակազմի պաշտոնը ստանձնելուց ի վեր։

Բանակցություններին մասնակցած Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հանդիպումն անվանել է «արդյունավետ»։