5 դաս, որ պետք է քաղենք Արցախյան կամ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող փաստաթղթերի հրապարակումից: Այս մասին Facebook-ի իր էջում հայտարարել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության համակարգող, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Այդ փաստաթղթերի հրապարակումը ձեռնտու է նախկիններին ու ներկաներին, բայց ոչ մեր ժողովրդին։
Ի՞նչ նոր բան իմացանք՝ ոչինչ։ Փոխարենը` նախկիններն ու Փաշինյանը հիմա կարող են իրար հետ քննարկել, թե իրենցից ով է ավելի կամ պակաս մեղավոր։
Պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը վճռական է և շարունակելու է բոլորիս շեղել իր օրակարգով` իր ու նախկինի ձախողումները բերելով օրակարգ, որ ապագայի մասին խոսացողներ չլինեն։
Մենք այս ամենից 5 դաս պետք է քաղենք`
- չլինել ռազմականապես թույլ.
- չլինել մեկուսացած.
- չլինել պատերազմին անպատրաստ.
- երբեք չլինել աղքատ.
- ունենալ «Ամրոց Հայաստան», որպեսզի մեր երկրի նկատմամբ ցանկացած հարձակում ծրագրող ագրեսոր իմանա, որ դա իր վրա անընդունելի թանկ է նստելու։





























