Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ընդգծել է երկրի ազգային հզորության և պաշտպանունակության ամրապնդման անհրաժեշտությունը՝ նշելով, որ Իրանի զսպող ուժերի հետագա ամրապնդումը կենսական նշանակություն ունի ազգային շահերի պաշտպանության համար, հաղորդում է Tasnim-ը։

Արաղչին երեքշաբթի օրը մասնակցել է Իրանի տարբեր ծայրերից ժամանած ուրբաթօրյա աղոթքի առաջնորդների հավաքին և խոսել է Իրանի արտաքին քաղաքականության և միջազգային հարաբերությունների վերջին զարգացումների մասին։

Անցած տարվա արտաքին քաղաքականության կուրսը վերլուծելիս՝ Արաղչին հունիսին իսրայելական և ամերիկյան հարձակումների ժամանակ Իրանի ժողովրդի պաշտպանությունը անվանել է երկրի պատմության շրջադարձային պահ։

Նշելով Արտաքին գործերի նախարարության մշտական ջանքերը՝ ուղղված իրանցի ժողովրդի իրավունքների և շահերի պաշտպանությանը, նա ասել է, որ ազգային միասնության և համախմբվածության պահպանումը կոլեկտիվ պատասխանատվություն է և անհրաժեշտ պայման է թշնամական գործողություններին դիմակայելու գործում երկրի հաջողության համար։

Արտաքին գործերի նախարարը նաև ընդգծել է պաշտպանության տարբեր ոլորտներում ազգային հզորության և հեղինակության հետագա ամրապնդման, ինչպես նաև սոցիալական կապիտալի և ազգային համախմբվածության պահպանման ու բազմապատկման անհրաժեշտությունը։