Հայաստանի պետական բյուջեի դեֆիցիտը 2025 թվականին չի գերազանցի 5%-ի շեմը։ Այս մասին դեկտեմբերի 3-ին Ազգային ժողովի նիստում՝ Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեի վերանայված նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Մեր կողմից իրականացված 2025 թվականի պետական բյուջեի կատարման գործընթացի վերջին վերլուծությունը հիմք է տալիս ենթադրելու, որ 2025 թվականի վերջին պետբյուջեի պլանավորված 5,5% դեֆիցիտի փոխարեն մենք կունենանք 5%-ը չգերազանցող դեֆիցիտի մակարդակ, ինչի արդյունքում պետական պարտքը չի գերազանցի ՀՆԱ-ի 50%-ի շեմը», - պարզաբանել է Հովհաննիսյանը։
Նա նշել է, որ այդ ցուցանիշը թույլ կտա Հայաստանին կայուն տնտեսությամբ, ինչպես նաև կառավարելի և կայուն պետական պարտքի մակարդակով մուտք գործել 2026 թվական։




























