ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Բրյուսելում դաշինքի անդամ երկրների կլոր սեղանի բացման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը «շարունակում է փորձարկել մեր զսպման կարողությունները» և «մենք բախվում ենք իրական և երկարաժամկետ վտանգների», հաղորդում է BBC News-ը։

Ռյուտեի խոսքով՝ Ռուսաստանը խախտել է ՆԱՏՕ-ի օդային տարածքը՝ օգտագործելով ինքնաթիռներ և անօդաչու թռչող սարքեր, իրականացրել է դիվերսիաներ և լրտեսական նավեր է ուղարկել ՆԱՏՕ-ի անդամ երկրների ջրային տարածքներ։

Այս գործողությունները «անխոհեմ և վտանգավոր են», - ասել է նա։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ Ռուսաստանը «սերտորեն համագործակցում է Չինաստանի, Հյուսիսային Կորեայի և Իրանի հետ՝ մեր հասարակությունները խաթարելու և համաշխարհային կանոնները խախտելու համար և պատրաստվում է երկարատև բախման»։

Ռյուտեն նաև ասել, որ ՆԱՏՕ-ի երկրները «ավելացնում են իրենց ներդրումները պաշտպանության մեջ, բայց մենք բոլորս պետք է մեր ներդրումն ունենանք»։

Նա հավելում է, որ Ուկրաինան «ավելի քան երբևէ մեր աջակցության կարիքն ունի», քանի որ ձմեռը մոտենում է, իսկ ռուսական հարձակումները շարունակվում են։