Մենք չէինք ուզում այդ թեմայի մասին խոսել, հիմա ինչու ենք ուզում խոսել, որովհետև հիմա խաղաղություն է հաստատված, կարող ենք խոսել: Պետական պարտքի ամբողջ ավելացումը 2018 թվականից մինչև 2024-ը կամ 2025-ը կապված է եղել պաշտպանության ոլորտի հետ, 4,4 միլիարդ դոլարի կապիտալ ծախս է եղել այդ ոլորտում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3–ին, ԱԺ–ում 2026–ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ամփոփիչ ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Չեն տեսե՞լ այդ թիվը, ո՞նց կարող է չտեսնեին։ Հաջորդ ուղղությունը, որ պարտքը ավելացավ, կապված է Ղարաբաղի փախստականների և Ղարաբաղի հետ կապված չնախատեսված ֆունկցիաների ծախսի համար, ուրիշ պատմություն սրա տակ չկա և պարզապես գոյություն չունի»,–ասաց Փաշինյանը։











