Երբ ես ասում եմ՝ կառավարություն, իհարկե, նկատի ունեմ ներառյալ խորհրդարանական մեծամասնությունը, որովհետև առանց խորհրդարանական աջակցության կառավարությունը չի կարող աշխատել։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3–ին, ԱԺ–ում 2026–ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ամփոփիչ ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Քաղաքական մեծամասնության աշխատանքը ես լավ եմ գնահատում, բայց ամենակարևորը տնտեսական ցուցանիշները չեն, ամենակարևորը այն է, որ մենք Հայաստանը դուրս ենք բերել թակարդից, Հայաստանը դուրս ենք բերել աշխարհաքաղաքական թակարդից։ Այս բոլոր տնտեսական ցուցանիշները, իհարկե կարևոր են, բայց ամենակարևորը չեն, ամենակարևոր այն է, որ մենք Հայաստանը դուրս ենք բերել թակարդից, դուրս ենք բերել փակուղուց, Հայաստանը դուրս ենք բերել մի տեղ, որտեղ բոլոր ուղղություններով Հայաստանի առաջ բացվել է հեռանկար»,– հայտարարեց նա։