2026 թվականը շատ բուռն տարի է լինելու Հայաստանի համար, տեղի է ունենալու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը Հայաստանում, նաև կենսաբազմազանության COP 17 գագաթաժողովը արդեն աշնանը 7 խորհրդարանական հերթական ընտրությունները։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3–ին, ԱԺ–ում 2026–ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ամփոփիչ ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես ևս մեկ անգամ արձանագրում եմ, որ ես և կառավարող մեծամասնությունը խորհրդարանական հերթական ընտրություններին մոտենում ենք լավատեսության և պոզիտիվի հսկայական պաշարով։ Պիտի ևս մեկ անգամ արձանագրեմ, որ այո, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի հանրապետության միջև հաստատված է խաղաղությունը։ Մեր խնդիրն է խնամել, ուժեղացնել, ինստիտուցիոնալ դարձնել խաղաղությունը։
Վերջին շրջանի աշխատանքները վերլուծելով, շատ կարևոր է արձանագրել հետևյալը, որ եթե շատ պայմանական ասեմ, Հայաստանի և Ադրբեջանի մինչև մի միլիմետր վստահությունը, երբ որ մի միլիմետրով վստահությունը ավելանում է, ինքը բերում է 10 սանտիմետր գործնական առաջընթացի։ Սա պարզ է, պայմանական բանաձև եմ ասում, բայց ուզում եմ իմ տպավորությունները կիսել նաև այդ առումով։ Եվ ուզում եմ ասել, որ այսօր ես խաղաղության հեռանկարի վերաբերյալ շատ ավելի լավատես եմ, քան, ասենք, 2025 թվականի օգոստոսի 15-20-ին, չնայած այդ պահին լավատես էի ավելի, քան նախկինում երբևէ եղել եմ լավատես»,–ասաց նա։











