Թեհրանում Ռուսաստանի դեսպանատունը խորհուրդ է տալիս ռուս զբոսաշրջիկներին Իրան ճանապարհորդելիս զերծ մնալ լուսանկարչությունից և տեսանկարահանումից։ Դիվանագիտական առաքելությունը բացատրել է, որ դա կօգնի խուսափել «անցանկալի միջադեպերից և ոչ միտումնավոր խախտումներից», հաղորդում է «Կոմերսանտը»։
«Ռուսաստանի քաղաքացիներին խորհուրդ է տրվում խստորեն հետևել տեղական օրենսդրությանը և ցուցաբերել ողջամիտ զգուշություն ու զսպվածություն Իրանի Իսլամական Հանրապետություն ճանապարհորդելիս», - ասվում է դեսպանատան Telegram-ում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։
Այս առաջարկությունների պատճառը և վերջերս նմանատիպ միջադեպերի առկայության մասին ոչինչ չի նշվել։։
Իրանի Ռաշտ քաղաքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության կայքում նշված է, որ Իրանում արգելվում է պետական մարմինների, օտարերկրյա առաքելությունների և ռազմական օբյեկտների լուսանկարչությունն ու տեսանկարահանումը: Այս տարածքներում տեղադրված են նախազգուշական նշաններ և կանոնների խախտումը կարող է հանգեցնել ձերբակալության: Այնուամենայնիվ, թույլատրվում է քաղաքի տեսարժան վայրերի, պատմական հուշարձանների և «ժամանակակից կյանքի տեսարանների» լուսանկարչությունը:
2023 թվականից Ռուսաստանի և Իրանի միջև գործում է առանց վիզայի խմբային ճանապարհորդությունների մեխանիզմ։ Այն նախատեսված է կազմակերպված զբոսաշրջային խմբերի (5-ից 50 մարդ) համար՝ ոչ ավելի, քան 15 օր մնալու համար։





























