Տեղեկություններ չկան այն մասին, որ Արթիկի քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալը, որի որդին ներգրավված է եղել Զորական գյուղում ավագ դպրոցի աշակերտի աղմկահարույց ծեծի մեջ, միջամտել է քննությանը, ազդել քննության վրա կամ փորձել է բարելավել որդու պայմանները քրեակատարողական հիմնարկում, ուստի մենք չենք քննարկում նրա լիազորությունները կասեցնելու հարցը։ Այս մասին դեկտեմբերի 3-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Եթե մեր անմիջական արձագանքը լիներ լիազորությունների դադարեցումը, մեզ վստահաբար, կմեղադրեին նրանում, որ մենք ուղղակի հաշվեհարդար ենք փորձում տեսնել», - հավելել է նա։

Գալյանը դրական երևույթ է որակել այն, որ նույնիսկ քրեակատարողական հիմնարկի աշխատակցի որդին էլ է խափանման միջոց կիրառելուց հետո տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ։

«Այսինքն՝ նույնիսկ համակարգի ընտանիքի անդամները անձեռնմխելի չեն։ Սա մեր իրականությունն է և դա ողջունելի փաստ է», - նշել է նախարարը։

Աշակերտները ծեծի են ենթարկել և նվաստացրել Նոյեմբերյանի պետական քոլեջում սովորող տղային. նրանք ձերբակալվել են