Հայաստանի ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն աշխատանքից ազատել եւ կադրերի ռեզերվ է ուղարկել ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ Էդվարդ Ավագյանին:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվական վարչությունից հայտնեցին, որ Դավիթաշենի բաժանմունքի պետք է նշանակվել Հրաչյա Բաբայանը:

Մեր տեղեկություններով, կադրերի ռեզերվ է ուղարկվել նաեւ ոստիկանության Իջեւանի բաժնի պետ Անդրանիկ Ազիզբեկյանը, իսկ այդ պաշտոնին նշանակվել է Ստեփան Մկրտչյանը։