ԱՊՀ երկրներից ժամանած դիտորդական առաքելությունը, որի անդամներից ոմանք արդեն գտնվում են Ռուսաստանում` առաջիկա նախագահական ընտրություններին մոնիթորինգ անցկացնելու նպատակով, այսօր` փետրվարի 3-ին, սկսում է իր աշխատանքը, ՌԴ ԿԸՀ-ի ղեկավար Վլադիմիր Չուրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՊՀ գործադիր քարտուղար, գործադիր հանձնաժողովի ղեկավար Սերգեյ Լեբեդեւը:
«Այսօրվանից սկսած ԱՊՀ առաքելությունն սկսում է իր աշխատանքը: Արդեն հավատարմագրվել են 18 երկարաժամկետ դիտորդներ, մենք ենթադրում ենք, որ կլինեն մոտ 40 երկարաժամկետ դիտորդներ»,-ասել է Լեբեդեւը:
Նա հավելել է, որ Ռուսաստանում ընտրություններից երկու-երեք օր առաջ կժամանեն եւս 160 կարճաժամկետ դիտորդներ:
Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարը վկայական է հանձնել ԱՊՀ առաքելության ներկայացուցիչներին, ովքեր մասնակցել են այդ հանդիպմանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:




























