Եթե Վոթսափով իմ անունով ու նկարով կեղծ օգտահաշվից նամակ կստանաք, որտեղ ես իբր կասեմ, որ իմ հեռախոսահամարը փոխվել ու ես նոր Վոթսափ օգտահաշիվ ունեմ՝ երկու քաղցր խոսք ասեք ու բլոկեք՝ դա ես չեմ, այլ այս օրերին շատ տարածված խաբեության հերթական դրվագ է, որի նկարագրությունը կդնեմ առաջին մեկնաբանությունում։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է մեդիափորձագետ Արթուր Պապյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Ասեմ, որ խաբեբաները տեխնոլոգիան զարգացրել են և անգամ իմ ձայնին նման ձայնով ֆեյք ձայնային հաղորդագրություններ են ուղարկում։
Եվ առհասարակ՝ ոսկե կանոնը հիշեք, եթե մի աղբյուրից ինֆորմացիա եք ստանում, մեկ այլ աղբյուրով ստուգեք՝ օրինակ սովորական հեռախոսազանգով հետս կապվեք, ու հարցրեք՝ Whatsapp֊ով ձեզ հիմա գրում եմ, թե չէ։
Հ.գ. Գրառմանը կից նկարը գեներացվել է AI֊ի օգնությամբ





























