Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը հինգշաբթի օրը Պարսից ծոցում սկսել են «Էհթեդար» («Ուժ») զորավարժությունները, հաղորդում է Mehr-ը։

Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, երկրի պաշտոնյաները զորավարժությունների կապակցությամբ հայտարարել են «ամբողջ ծովային գոտում լիարժեք հետախուզական տվյալների և իրավիճակի իրազեկման» մասին։

«Այս զորավարժությունները, որոնք նվիրված են նահատակ Հաջ Մոհամմադ Նազերիի հիշատակին, ցույց են տալիս ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի պատրաստակամությունը, դիմացկունությունը և հանձնառությունը՝ ցանկացած պոտենցիալ սպառնալիքի հակազդելու համար», - գրել է իրանական լրատվական գործակալությունը։

ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ զորավարժությունները ընդգծում են «Իրանի նավատորմի պաշտպանական պատրաստվածությունը և արտացոլում են Պարսից ծոցում նրա զսպման և գործառնական կարողությունների ամրապնդման շարունակական ջանքերը»։