Ֆրանսիացի դերասան Ժան Դյուժարդեն, ով հավակնում է «Օսկար»-ի «Դերասան» ֆիլմում խաղացած գլխավոր դերի համար, հայտնվել է սկանդալի կենտրոնում գովազդային ցուցապաստառների պատճառով: Դրանց վրա պատկերված են կանացի մերկ ոտքեր` «Ես գնում եմ գործնական հանդիպման» գրությամբ:

Ֆրանսիական գովազդային կարգավորող ARPP-ն պահանջել է Փարիզի փողոցներից հեռացնել գովազդը, որը կանանց ներկայացնում է որպես սեքսուալ օբյեկտ, գրում է NEWSru.com-ը: