Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հակառակ ավանդույթին և որպես հատուկ բարեհաճության նշան, նստել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի սպիտակ ամենագնացը՝ իրեն սպասող Aurus-ի փոխարեն, հաղորդում է ТАСС-ը։
Պուտինը նստել է մեքենայի աջ կողմում, քանի որ Հնդկաստանում երթևեկությունը ձախակողմյան է։ Ըստ արարողակարգի՝ դա պատվավոր հյուրի տեղն է։





























