Ակնհայտ է, որ քաղաքական նպատակներով փորձում են վարկաբեկել Արշակ Սրբազանին։ Քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է փաստաբան Արսեն Բաբայանը։
«Տարօրինակ է, որ թեև սրբազանին մեղադրում են թմրամիջոց իրացնելու համար, բայց մաղադրանքի փաստական հիմքում ներկայացված է, թե, իբրև, նա ինչ-որ մեկին հանձնարարել է, որ 2018-ին ընդդեմ կաթողիկիոսի ցույցի մասնակիցներից մեկի ուսապարկի մեջ թմրանյութ՝ «պլան» գցի»,– ասել է Բաբայանը։
Նրա խոսքով, ԱԱԾ–ն Սրբազանին ձերբակալել է ՔԿ–ի գլխավոր մուտքի դիմաց՝ կոմիտեում հարցաքննության ավարտից հետո։
Նշենք, որ Քննչական կոմիտեն հայտնել է, որ Արշակ Սրբազանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում` մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու մեղադրանքով։











