Բրիտանական կառավարությունը հնարավոր է համարում Կիեւին օգնելու համար իր տրամադրության տակ գտնվող սառեցված ռուսական ակտիվները փոխանցելը՝ 8 մլրդ ֆունտ սթեռլինգ չափով (10,6 մլրդ դոլար), տեղեկացրել է The Times-ը։
«Նախարարները պատրաստ են հանձնել 8 մլրդ ֆունտ սթեռլինգ Մեծ Բրիտանիայում սառեցված ռուսական ակտիվներից՝ Ուկրաինային աջակցելու համար»,- նշվել է հաղորդագրությունում։
Լոնդոնը փորձում է գործարք կնքել Եվրամիության եւ այլ երկրների հետ, ինչը թույլ կտա հատկացնել մինչեւ 100 մլրդ ֆունտ սթեռլինգ (133 մլրդ դոլար) Ուկրաինայի ռազմական կարիքների համար, ինչը «թույլ կտա ծածկել Ուկրաինայի ֆինանսական պահանջմունքների ավելի քան երկու երրորդը հաջորդ երկու տարվա ընթացքում՝ հակամարտությունը շարունակելու կամ վերականգնումը ֆինանսավորելու համար, եթե ձեռք բերվի խաղաղության համաձայնագիր», գրել է թերթը։
Այն հիշեցրել է, որ սառեցված ակտիվների շահույթն արդեն ուղղվել է Ուկրաինայի ֆինանսավորմանը, իսկ «նոր պլանն այն է, որ օգտագործվի մնացած կանխիկ գումարը Կիեւին «ռեպարացիոն վարկ» տրամադրելու համար 2026 եւ 2027թթ., գրել է The Times-ը։





























