ԱՄՆ Զինված ուժերը հինգշաբթի Խաղաղ օվկիանոսի միջազգային ջրերում ոչնչացրել են թմրանյութեր տեղափոխող նավ։ Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ ԶՈւ Հարավային հրամանատարությունը։

«Հետախուզությունը հաստատել է, որ նավը թմրանյութեր էր տեղափոխում եւ նավարկում էր թմրանյութերի մաքսանենգության հայտնի երթուղով Խաղաղ օվկիանոսի արեւելյան մասում։ Նավում չորս թմրաահաբեկիչ կար, նրանք սպանվել են»,- նշվել է հրամանատարության X-ի հաղորդագրությունում։