Խիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակեկեղեցական քաղաքականությունը, Մարսելի «Սրբոց Թարգմանչաց» եկեղեցում այս մասին հայտարարել է Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր նույնպես մեր հայրենիքը և Հայոց եկեղեցին անցնում են դժվարությունների ու մեծ մարտահրավերների միջով։ Անցնող հինգ տարիների ընթացքում Արցախյան պատերազմի Արցախի հայաթափման և մեր հոգևոր մշակութային արժեքների ոչնչացման ուղղված Ադրբեջանի քաղաքականության հետևանքով դեռևս արնահոսում են ազգի զավակների սրտերը, շարունակում են բաց մնալ արցախահայության իրավունքների պաշտպանության, Ադրբեջանում գերության մեջ պահվող հայորդիների ազատ արձակման և չընդհատվող մշակութային ցեղասպանությունը կասեցնելու հարցերը, որոնք կարոտ են ամենքիս միասնական ջանքերի և հետևողականության։

Հայրենիքում տիրող դժվարին իր վիճակում խիստ մտահոգիչ է նաև իշխանությունների որդեգրած հակաեկեղեցական քաղաքականությունը, որոնք ապօրինի քայլեր և բռնաճնշումներ են սանձազերծել բարձրաստիճան եկեղեցականության դեմ։ Գիտեք, որ անազատության մեջ են գտնվում երեք սրբազաններ, ազգային մեծ բարերարը և այլ հայորդիներ։ Այսօր տեղեկացանք, որ ևս մեկ սրբազան՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան ձերբակալված է կալանքի տանելու համար։
Սիրելիներ, մեր ժողովրդի միասնության, հավատքի և առ եկեղեցին հավատարմության շնորհիվ լիահույս ենք՝ կհաղթահարվի այս փորձությունը և կչեզոքացվեն չարամիտ այս ոտնձգությունները»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։