Արշակ Սրբազանի գործով որոշումը կհրապարկվի ժամը 11:30-ին։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5–ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտնեց նրա փաստաբան Արսեն Բաբայանը:

«Տեղի ունեցավ այն, ինչ սովորաբար տեղի է ունենում նման քաղաքական գործերով: Որևէ հիմնավորում, որ Արշակ Սրբազանը կատարել է հանցանք, չկա: Կա ենթադրություն՝ հենված ինչ-որ տվայլների վրա»,- նշեց նա:

Փաստաբանի խոսքով, դատարանում հաստատվեց, որ որևէ տվյալ, որ Արշակ Սրբազանը կատարել է իրեն վերագրվող հանցանքը, չկա, այլ կա ընդամենը ենթադրություն:

Նշենք, որ ՔԿ–ի փոխանցմամբ՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում)։

Փաստաբանի խոսքով, Արշակ Սրբազանը դեռ ասուլիսից սկսած պատրաստ էր նման զարգացումների։