Ամերիկյան կատակերգությունների հանրահայտ դերասանուհի Ռոզանա Բարրը ցանկանում է դառնալ ԱՄՆ-ի նախագահ: Նա փաստաթղթեր է ներկայացրել` գրանցվելու որպես «Կանաչների» կուսակցության թեկնածու:
«Հանրապետականներն ու դեմոկրատները վաճառված են, սնվում են հարուստների կերակրատաշտից: Հայտարարում են, թե պաշտպանում են ժողովրդի շահերը, բայց իրականում հոգում են նրա համար, ով ավելի շատ կվճարի: Ինձ առնել չի ստացվի», - հայտարարեց դերասանուհին:
Հաղթանակի դեպքում նա խոսք է տալիս չեղյալ հայտարարել բնակչության բոլոր վարկերը` «վռնդելով Ֆեդերալ ռեզերվային համակարգից բոլորին, ում ամերիկացիները պարտք են»: Բարրի կարգախոսն է. «Քվեարկեք ինձ, ես դրանց խելքները կշտկեմ»:
Այդուհանդերձ, դերասանուհին վստահ չէ, որ կուսակցության ներսից կկարողանա առաջադրվել: «Գրեթե վստահ եմ, որ կառաջադրեն Ջիլ Սթեյնին, եւ ես նրան կաջակցեմ, սակայն մինչեւ այդ պայքարելու եմ», — նշել է նա:
Ռողանա Բարրը հայտնի է դարձել «Ռոզանա» սերիալի միջոցով, որը ցուցադրվում էր 1988-97 թվականներին:



























