Պոլ Սեզանի «Խաղաթուղթ խաղացողները» կտավը դարձել է ամենաթանկ արվեստի գործը: Կատարի արքայական ընտանիքը 1895 թ.-ի գլուխգործոցի համար վճարել է $250 միլիոն. Հաղորդում է Vanity Fair ամսագիրը:

Նկարի նախկին տերը`հույն միլիարդատեր Գեորգ Էմբիրիկոսը որոշել է վաճառել կտավը 2011թ-ի դեկտեմբերին`մահից քիչ առաջ: Նկարին հավակնել են երկուսը`արտ-դիլեր Վիլյամ Աքվավելան եւ պատրեկասրահի մենեջեր Լարրի Գագոսյանը, որոնք պատաստ էին վճարել $220 միլիոն: Սակայն Կատարի արքայական ընտանիքը վճարեց ավելին:

«Խաղաթուղթ խաղացողները» շարքին պատկանում են Սեզանի հինգ նկար (1890 – 1895): Դրանցից մեկը գտնվում է Օրսէ թանգարանում`Փարիզում, երկրորդը`Մետրոպոլիտեն թանգարանում` Նյու Յորքում, մյուս երկուսը`Բարնսի հիմնադրամում (ԱՄՆ) եւ Կուրտո արվեստի ինստիտուտւոմ (Լոնդոն): Հինգ գործերից միայն մեկն է անցել մասնավոր հավաքածու, սակայն նա էլ նույնպես կարող է հայտնվել թանգարանում, որովետեւ Կատարում բացվել է Ժամանակակից արվեստի արաբական թանգարանը եւ Կատարի ազգային թանգարանը, որոնց ֆոնդերը հիմա համալրվում են:

Նշենք, որ մինչեւ այդ բաց աճուրդով վաճառված ամենաթանկ նկարը Պաբլո Պիկասոյի «Մերկ կինը` կիսանդրու եւ կանաչ տերեւների ֆոնի վրա» կտավն էր, որը 2010 թ. վաճառվել էր $106,4 մլն-ով: 2006 թ-ին ամերիկյան էքսպրեսիոնիզմի երեւելի ներկայացուցիչ Վիլեմ դե Կունինգի «Կին III» նկարը վաճառվել էր $137,5 միլիոնով, նույն տարում մեկ այլ հայտնի էքսպրեսիոնիստի`Ջեքսոն Փոլոքի «№5, 1948» նկարը վաճառվել է $140 միլիոնով, նշում է Lenta.-ru-ն: