Չինաստանի հարավ-արեւմուտքում գտնվող քարածխի հանքերում պայթյուն է գրանցվել։ ԻՏԱՌ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, փետրվարի 3-ին տեղի ունեցած պատահարի արդյունքում մահացել է 11 մարդ, 6 ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Մեկ անձ անհայտ կորել է։
Տուժածները տեղափոխվել են Սիչուան նահանգի հիվանդանոց։ Դեպքի վայրում շարունակվում են փրկարարաորոնողական աշխատանքները։ Պատահարի պատճառները պարզելու համար ընթանում է հետաքննություն։



























