Եգիպտոսում առեւանգել են երկու ամերիկուհու, ովքեր այդ երկիր են ժամանել հանգիստը վայելելու: РИА Новости-ի փոխանցմամբ, հանցագործները պատանդներին ազատելու դիմաց պահանջում են բանտից ազատել տարադրամի փոխանակման կետի կողոմպիչ երկու հանցագործի:

Հիշեցնենք, որ Շարմ-էլ-Շեյխում տեղի ունեցած կողոպուտից հետո, հանցագործները անկանոն կրակոցներ էին արձակել` սպանելով մեկ եւ վիրավորելով երեք զբոսաշրջիկի: Նույն օրը նրանք ձերբակալվել էին ոստիկանության կողմից։