Գյումրիում զանգվածային անկարգություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից 2-ը ձերբակալվել է: Այս մասին NEWS.am–ին հայտնեցին Քննչական կոմիտեից։

NEWS.am–ի տեղեկություններով, ձերբակալվել են Գյումրու համայնքապետարանի կոմունալ բաժնի պետ Արտյոմ Մկրտչյանը և Կարապետ Ղուկասյանը։  Մեր տեղեկություններով, ձերբակալել էին նաեւ Գյումրու քաղաքապետին փոխարինող, քաղաքապետի տեղակալ Ավետիս Առաքելյանին, ապա ավելի ուշ ազատ արձակել։ Նշենք, որ Առաքելյանը Վարդան Ղուկասյանի փեսան է։