Մոսկվայի կենտրոնում ինկասատորական մեքենայի վրա հարձակվել եւ գողացել են 320 հազար ԱՄՆ դոլար:

Միջադեպը տեղի է ունեցել դաղստանական «Էսիդբանկի» մոսկովյան մասնաճյուղի շենքից ոչ հեռու:

Հարձակման ժամանակ իրավախախտները օգտագործել են հրազեն եւ կրակել ինկասատորներից մեկի որովայնին: Վիրավորը գտնվում է հիվանդանցում:

Կողոպտիչները միանգամից դիմել են փախուստի եւ այժմ հետախուզվում են, փոխանցում է «Կոմսոմոլսկայա Պրավդա»-ն: