Թբիլիսիի` Տաբուկաշվիլիի փողոցում գտնվող մանկապարտեզի բակում գտնվել են երկու մեծ ճամպրուկ`պայթուցիչ սարքերով:
Ինչպես հայտնում է «Грузия Online»-ը, փողոցում միանգամից կանգնեցվել է շարժումը, դեպքի վայր են ժամանել սակրավորները: Պայթուցիչ սարքը վնասազերծվել է պայթեցման միջոցով:
Դեպքի վայրը ամբողջովին մեկուսացված է, այնտեղ աշխատում են ոստիկանները:




























