Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Դոհայի 23-րդ ֆորումի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ հայտարարել է, որ 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովը, որն ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գործարքի կնքմամբ, «շատ մեծ հաջողություն էր, որը խաղաղություն է բերել տարածաշրջանին և փոխել է այնտեղի ողջ մթնոլորտը», հայտնում է Al Jazeera-ն։
«Հիմա մենք չենք քննարկում հակամարտությունը, մենք քննարկում ենք, թե ինչպես ամրապնդել խաղաղությունը», - ասաց նա։
Գրիգորյանի խոսքով՝ խաղաղության համաձայնագրի վավերացումը և տարածաշրջանի տնտեսական ապաշրջափակումը գործարքի ինստիտուցիոնալացման մաս են կազմում, որը նա անվանել է «մեծ և պատմական հաջողություն»։
Նա ընդգծեց, որ փոխկախվածության հիման վրա տնտեսական համագործակցության ընդլայնումը Հայաստանի համար առաջնահերթություն է։





























