Փետրվարի 3-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի տարածքային գրասենյակների ղեկավարների խորհրդակցություն, որը վարել է Կոնգրեսի գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը:
ՀԱԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել են փետրվարի 17-ին նախատեսված հանրահավաքի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև մեծամասնական համակարգով թեկնածուների առաջադրման հարցերը:



























