ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալական նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Ուղերձի տեքստը հրապարակվել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

«Շնորհակալ եմ ձեր և վարչապետ Փաշինյանի համատեղ նամակի համար՝ ինձ Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու համար։ Ես խորին երախտագիտություն եմ հայտնում այս բարձր գնահատականի համար, որը ոգեշնչում է մեզ մեր կարևոր առաքելությունը շարունակելու համար։

Որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ՝ ես հանձնառու եմ ամբողջ աշխարհում հակամարտությունները դադարեցնելուն և բոլոր մարդկանց համար խաղաղություն ու բարգավաճում ապահովելուն։ Ձեր շարունակական գործընկերության շնորհիվ մենք կհասնենք անհնարին թվացողին։

Եվս մեկ անգամ շնորհակալ եմ ձեր անփոփոխ աջակցության համար», - ադրբեջանական ԶԼՄ-ները մեջբերում են ԱՄՆ նախագահի նամակը։