Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Դոհայի 23-րդ ֆորումի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ մեկնաբանել է ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի հետ կնքված գործարքը, որը, ըստ նրա, «կապահովի լեգիտիմություն և օրինականություն, ինչպես նաև մեր տարածաշրջանում միջազգային իրավունքի ուղեցույցները», հայտնում է Al Jazeera-ն։
«Եվ արդար խաղաղության հիման վրա մենք ստեղծում ենք նոր իրողություններ և նոր ստատուս քվո Հարավային Կովկասի տարածաշրջանում», - ասել է Գաջիևը։
Նրա խոսքով՝ «վերջերս կնքված շատ խաղաղության համաձայնագրեր ձախողվել են, քանի որ համաձայնագիրը ստորագրելուց հետո կողմերը հայտնվում են «հարմարավետության գոտում»։
Նա հավելել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը փորձել են խուսափել նմանատիպ իրավիճակից։
Հաջիևի խոսքով՝ «երկու կողմերն էլ գիտեն, որ խաղաղությունը դժվար պայքար է և մենք պետք է շատ քրտնաջան աշխատենք»։
Հաջիևը նաև հայտնել է, որ երկու երկրների պաշտոնյաները կանոնավոր շփումներ են պահպանում տարբեր ուղիներով և «ձեռնարկում են բոլոր ջանքերը՝ երկու երկրների միջև կնքված համաձայնագրերը լիարժեքորեն իրականացնելու համար»։





























