Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ, հայտնի «Տերմինատոր» Առնոլդ Շվարցենեգերը դեմ չէ նկարահանվել հնդկական ֆիլմում:
«Ես աշխատել եմ ողջ աշխարհում: Ինչո՞ւ դա չանել նաեւ Հնդկաստանում»,-ասել է Շվարցենեգերը հնդիկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Ի դեպ, երբ լրագրողները նրան հարցրել են, թե կարողանո՞ւմ է դերասանը պարել, Շվարցենեգերը խոստովանել է, որ իր ունակությունները բավականին համեստ են: Նշվում է, որ դա կարող է լուրջ խոչընդոտ լինել հնդկական կինեմատոգրաֆիայում նրա հաջողության համար. բոլիվուդյան ֆիլմերում պարը շատ կարեւոր տարր է»,- գրում է «Վեստին»:



























