Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանն ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Գյումրիում են։
Նրանք նախ ծաղիկներ խոնարհեցին ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին, ապա եկան Յոթ Վերք եկեղեցի՝ մասնակցելու պատարագի։
Յոթ Վերք գնալու ճանապարհին գյումրեցիները բացականչում էին «Առանց Նիկոլ Հայաստան»։
Նշենք, որ գյումրեցիները վրդովված են Փաշինյանի այցից։
«Գուզե Նիկոլ էղնի, ով գուզե էղնի, չի կարելի նման վերաբերմունք ցույց տալ։ Երկրի ղեկավար կոչվածն ինչ իրավուն ունի նման բան անել, թող բոլորիս ձերբակալեն, հետո՞»,– մինչեւ Փաշինյանի գալն ասում էր մի քաղաքացին, որին ոստիկանները հեռացրին։











