Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի հարևանությամբ բախվել են «Renault» և «Honda» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց:
Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս էին եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթին, դրանցից մեկը կոտրել էր խաչմերուկը կարգավորող լուսակիրը, մյուսն էլ՝ երկաթե դարպասի մի հատված:
Ավտոմեքենաներից «Renault»-ի համարանիշները հաշվառված են ՀՀ նախագահի աշխատակազմում:



























