Լոնդոնի Համալսարանական քոլեջի Կենդանաբանական թանգարանում բացվել է նկարիչ կենդանիների ցուցահանդես:
Ինչպես Lenta.ru-ի փոխանցմամբ, հաղորդում է BBC News-ը, ցուցահանդեսին ներկայացված են փղերի, շիմպանզեների, օրանգուտանների, գորիլաների եւ այլ «վարպետների», ստեղծագործությունները: Աշխարհի տարբեր կենդանաբանական այգիներից դրանք ի ցույց են դրվել մեկ ցուցահանդեսում:
Մասնագետները նշում են, որ փղերի նկարների վրա կարելի է տեսնել ծառերի եւ ծաղիկների ուրվագծեր, իսկ կապիկներն ավելի շուտ ձգտում են աբստրակցիոնիզմի:



























