Չինաստանի և Ռուսաստանի երրորդ համատեղ հակահրթիռային զորավարժությունները տեղի են ունեցել դեկտեմբերի սկզբին Ռուսաստանում, հայտնում է «Սինխուա»-ն՝ հղում անելով ՉԺՀ պաշտպանության նախարարությանը։

Նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ ընդգծվում է, որ զորավարժություններն ուղղված չեն երրորդ կողմերի դեմ։

Նշվում է նաև, որ դրանք կապ չունեն ընթացիկ միջազգային և տարածաշրջանային իրավիճակի հետ։