Փետրվարի 3-ին Ազգային ժողովում աշխատանքային խորհրդակցություն է տեղի ունեցել։ Այն վարել է ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը: Ինչպես այս մասին NEWS.am-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, խորհրդակցությանը քննարկվել են չորրորդ գումարման Ազգային ժողովի տասնմեկերորդ նստաշրջանի եւ փետրվարի 6-9-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգերի որոշման նախագծերը: ԱԺ տասնմեկերորդ   նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է 137 հարց եւ 20 միջազգային պայմանագիր: ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 133 հարց, այդ թվում` 19 միջազգային  պայմանագիր:

Չորրորդ գումարման ԱԺ տասնմեկերորդ նստաշրջանի եւ փետրվարի  6-9-ի ԱԺ նիստերի օրակարգերի  նախագծերը կհաստատվեն ԱԺ փետրվարի 6-ի նիստում: