ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «սխալվել» է, որ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին «պարոն»–ով է դիմել։

«Սխալվել եմ, իմ գիտելիքների հետ է կապված»,–ասաց ՀՀ ԱԺ նախագահը Գյումրիում պատարագից հետո։

Նա հայտարարեց, որ իր կարծիքով, եկել է ժամանակը, որ հաջորդը Մայր Աթոռում մասնակցեն պատարագի։

Նշենք, որ Կճոյանն օրերս մի խումբ հոգեւորականների հետ հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ վերջին երկու կիրակիներին նրա հետ մասնակցում է պատարագի։